Դևիդ Բիսլին զգուշացրել է մատակարարումների խոցելի շղթայի մասին

Կորոնավիրուսի պանդեմիան վեր է հանել աղքատ երկրների համար մատակարարումների խոցելի շղթայի ամրապնդման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիսլին, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ պետք է շարունակել համակարգի հետ աշխատանքը, և պետք է վստահ լինել, որ մենք ոչ պակաս խոցելի ենք կորոնավիրուսի նոր տեսակի նկատմամբ: «Եթե դուք մտածում եք, որ ձեզ մոտ խնդիրներ են առաջացել Նյու Յորքում զուգարանաթղթի մատակարարման հետ, ապա մտածեք, թե ինչ է տեղի ունենում Չադում, Նիգերում, Մալիում և այլ վայրերում»,-ասել է նա, տեղեկացնում է News.am:

Բիսլին նշել է, որ մթերքների մատակարարման համակարգը «խախտված է», սակայն աշխարհի բնակչության 10 տոկոսն ապրում է ծայրաստիճան աղքատության մեջ: «Ընդ որում, 270 մլն մարդ սովի շեմին է, եթե մենք չստանանք աջակցություն և միջոցներ, որոնք մեզ պետք են, մենք կունենանք զանգվածային քաղց»: