242 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 166 669

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 242-ով և դարձել 166 669։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 195 մարդ, կատարվել է 643 606 թեստավորում, առողջացել են վարակվածներից 156 645-ը։ Գրանցվել է մահվան 3 067(+11) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 762, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։