«Դավաճանից ազատում». քաղաքացիները շրջափակել են գլխավոր դատախազության շենքը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քայլերթով գնացին գլխավոր դատախազություն։ Նրանք նպատակ ունեն հանդիպելու գլխավոր դատախազին և հետաքրքրվել՝ ինչու մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։

Նրանց խոսքով, «ազգադավ» իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, պետք է օր առաջ կանխել «դավադիր» գործողությունների շղթան։

«Այս պահին իշխանությունները ծառայում են «Հայաստանն առանց հայերի» ծրագրին»,- ասում են քաղաքացիները։

Իրենց պահանջը ներկայացնելիս քաղաքացիները պարբերաբար վանկարկում են. «Նիկոլ, դավաճան», «Դավաճանից ազատում»։

Մինչ քաղաքացիներն իրենց պահանջն են հնչեցնում, ոստիկանները երեք շարքով շղթա կազմած պաշտպանում են դատախազության շենքը, տեղեկացնում է Panorama.am։