2021-01-28 18:31
Լրատվական գործակալություններ
Հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի
Իշխանափոխության պահանջով հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նշենք որ Կառավարության շենքի բակում իրավիճակը լարվել էր, քաղաքացիները փորձում էն մտնել շենք և հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Մի քանի շարք կազմած, սաղավարտներով ու վահաններով զինված կարմիրբերետավորները վահաններով պաշտպանում են շենքը քաղաքացիներից՝ թույլ չտալով նրանց մտնել շենք: