2021-01-28 20:15
Լրատվական գործակալություններ
Հայտնի են վերադարձած 5 գերիների անունները
Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձած հինգ գերիների անունները` Էդիկ Հարությունյան, Սեյրան Մաթևոսյան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։ Տեղեկությունը հայտնում է 24news.am–ը։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը ասել էր, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:
Նշենք, որ 62 զինծառայողների դեմ քրեական գործեր են հարուցված Ադրբեջանում։ Ավագյանի խոսքով` քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։