Ինչպես են շիրակցի հինգ գերիները ժամանում Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հինգ զինծառայողներն այժմ Մուրացանի հոսպիտալում են։ Նրանք արդեն անցել են առաջնային բուժզննումը, նրանց արդեն կարող են տեսակցել հարազատները։

 


Այսօր Ադրբեջանում գտնվող 5 գերիներ ռուսական ինքնաթիռով վերադարձան հայրենիք։ Բոլոր հինգը Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են։

Տեսանյութում երևում է` ինչպես են սևազգեստ հինգ տղամարդիկ իրավապահների ուղեկցությամբ իջնում ինքնաթիռից և նստում մկիրոավտոբուս։ Նրանք բոլորը դիմակներով են, հավասարակշռված ու հանգիստ քայլվածք ունեն։

Զինծառայողներն այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալում են, արդեն անցել են առաջնային բուժզննումը, այժմ նրանց կարող են տեսակցել հարազատները։

Վերադարձած գերիներն են` 47-ամյա Էդիկ Հարությունյանը, 47-ամյա Սեյրան Մաթևոսյանը, 44-ամյա Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզի` գերեվարված 62 զինծառայողների խմբից են։