59 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 166 728

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 59-ով և դարձել 166 728։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 984 մարդ (-211), կատարվել է 644 796 թեստավորում (+1 190), առողջացել են վարակվածներից 156 910-ը (+265)։ Գրանցվել է մահվան 3 069 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 765, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։