ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը:

«USCIRF-ը դատապարտում է Թուրքիայի Քյութախյա քաղաքում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը, չնայած այն հանգամանքին, որ այն ունի պահպանվող օբյեկտի կարգավիճակ»,- «Թվիթերում» նշել է USCIRF-ի փոխնախագահ Թոնի Պերքինսը: «Թուրքիան պետք է ապահովի իր բազմազան կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am: