Քաշաթաղի շրջանի բնակիչների բողոքի ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Քաշաթաղի շրջանի բնակիչները, որոնք զրկվել են իրենց տներից ու տարածքներից:

 

«Մենք քաղաքական պահանջ չունենք, մեր պահանջը մեր գույքի կորուստն է, ուզում ենք փոխհատուցում:

Մենք պահանջում ենք մեր կորցրած տունը, մնացել ենք փողոցներում, ինչքա՞ն կարող ենք մնալ վարձով: Ոչ մի բանից չենք կարողանում օգտվել»,-ասացին նրանք, տեղեկացնում է News.am: