2021-01-29 16:14
Լրատվական գործակալություններ
Պատերազմի մասնակից կամավորների բողոքի ակցիան՝ ՊՆ-ի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Պաշտպանության նխարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում կամավորականներն ու աշխարհազորայինները՝ պահանջելով իրենց հասանելիք փոխհատուցման գումարները:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս իրենք ՊՆ-ի դիմաց ակցիա էին իրականացրել, սակայն արդյունքի չէին հասել:
Նրանց 350 հոգանոց զորախումբը եղել է Լաչինի «դժոխքի ձոր» կոչվող հատվածում, իրենք չեն էլ իմացել, որ իրենց փոխհատուցում է հասնում, սակայն հիմա երբ իմացել են, այդ փոխհատուցումների վճարումը ձգձգում են, տեղեկացնում է News.am-ը: