Ռուս-թուրքական կենտրոնը Ղարաբաղում կսկսի գործել հունվարի 30-ից

Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը կսկսի գործել հունվարի 30-ից Աղդամի շրջանում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել իրազեկ աղբյուրը:

«Արդեն վաղը կենտրոնը կսկսի իր գործունեությունը, - հայտնել Է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ դիտարկումը կիրականացվի նաև անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Աղբյուրի խոսքով՝ կենտրոնում կան 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում, որը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում:

Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները, տեղեկացնում է Sputnik Armenia: