2021-01-29 18:58
Լրատվական գործակալություններ
0
Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։ Տեղեկությունը լուսանկարներին զուգահեռ նա հայտնել է Facebook-ի իր էջում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
- Բնակիչների հետ քննարկումների արդյունքում վերահստատվել են հին պայմանավորվածությունները.
- բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ
- բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն
- բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։