2021-01-29 19:15
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի բանակին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Քարվաճառում
Ադրբեջանական բանակին պատկանող ռազմական ավտոմեքենաներից մեկը երեկ վթարի է ենթարկվել Օմարի լեռնանցքում` Մռավ լեռան ուղղությամբ (Քարվաճառի շրջան): Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Մահացել են զինծառայողներ Ռամիզ Մուստաֆաևը և Ալիխան Գարագոզովը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կայքի` հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: