Էրդողանն իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցին որպես մզկիթ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տելեգրամի իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարը Կարսի բերդի ֆոնին և գրառում կատարել։

Էրդողանը հայկական եկեղեցու լուսանկարին կից իսլամում նամազի գլխավոր օր համարվող ուրբաթ օրվան նվիրված գրառում է կատարել, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ Կարսի Առաքելոցը կառուցվել է 10–րդ դարում և մինչև 1920 թվականի հոկտեմբերի 30–ը եղել է գործող եկեղեցի։ Կարսը զավթելուց հետո թուրքերն այն նավթի պահեստի, զինապահեստի են վերածել, այնուհետ թողնվել է բախտի քմահաճույքին, իսկ արդեն 2000–ականներին վերածվել է մզկիթի և վերանորոգվել։ Եկեղեցու պատերին առկա են Առաքյլաների հարթաքանդակներն ու խաչերը։