2021-01-31 12:35
Լրատվական գործակալություններ
Բռնցքամարտի ֆեդերացիան կոչ է անում ազատ արձակել Հակոբկոխյանին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պահանջում է անհապաղ ազատ արձակել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին։ Ֆեդերացիան Facebook-ի պաշտոնական էջում մարզիկի ձերբակալությունը դատապարտող հայտարարություն է տարածել։
«Հայկական բռնցքամարտի աշխարհը դատապարտում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ պատմության լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները»,- նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։