2021-01-31 12:38
Լրատվական գործակալություններ
Արագած Ախոյանին ու Արշակ Զաքարյանին դատարանն ազատ է արձակել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել ևս երկու գործիչներ, որոնք մեղադրվում էին ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձի մեջ: Ինչպես հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի և ազատամարտիկ, ռեժիսոր Արշակ Զաքարյանի կալանավորման միջնորդությունները:
«Իսրայել Հակոբկոխյանը դեռ ազատ արձակված չէ։ Հունվարի 31-ին՝ ժամը 16։00-ին կհրապարկվի նրա գործով որոշումը», - ասել է Մելիքյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։