Հայտնաբերվել է անհետ կորած 15-ամյա երեխայի դին

Փրկարարները Հրազդանի կիրճում ժամեր առաջ հայտնաբերել են անհետ կորած 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի դին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը

«Հունվարի 31-ին՝ 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հ Ն-ի դին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքները երեկ ավարտվել էին անարդյունք, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։