Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՎՍ ԿԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հոկտեմբերի 14-ին ևս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հոկտեմբերի 14-ին ևս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը։

Հոկտեմբերի 14-ին մեր զոհերի թիվը, ըստ պաշտոնական հայտարարության, չէր անցնում 800-ը։

Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կար նաև երկրորդ փուլում լուծել Արցախի կարգավիճակի հարցը։

Նիկոլ Փաշինյանը այս առաջարկը ևս մերժել է՝ համարելով լավրովյան վատ պլան։

Հիմա մենք ունենք 75 տոկոս կորսված Արցախ, հազարավոր զոհեր, հազարավոր անհետ կորածներ, հազարավոր հաշմվածներ և տասնյակ հազարավոր տեղահանվածներ։

Իսկ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես օգտագործելով Արծրուն Հովհաննիսյանի լեքսիկոնը, հայտարարեց Ալիևը՝ «գյոռբագոռ» եղավ։

Ահա այսպես»։

News.am