2021-01-31 17:53
Լրատվական գործակալություններ
Դատարանը որոշեց՝ Իսրայել Հակոբկոխյանն ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն ազատ արձակվեց։ Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Փաստաբաններ Գոռ Սաղոյանն ու Օնիկ Առաքելյանը հայտարարեցին, որ դատարանը կայացրել է Իսրայել Հակոբկոխյանին ազատ արձակելու որոշում»,- գրել է Մելիքյանն ու շնորավորել գործընկերներին հաղթանակի առթով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։