2021-02-01 11:38
Լրատվական գործակալություններ
0
Ադրբեջանի արգելքից հետո աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Նշենք, որ երեկ` հունվարի 31-ին, որոնողական աշխատանքներ չեն իրականացվել ՝ ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։
Ադրբեջանական կողմն արգելել էր որոնողական աշխատանքներ կատարել, սակայն որևէ բացատրություն չէր տվել, թե ինչի հետ է կապված այդ որոշումը։
Նշենք, որ որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: