2021-02-02 10:53
Լրատվական գործակալություններ
0
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն
Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն, տեղեկացնում է News.am-ը: