Երևանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով:
Ամբաստանյալները` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ: Հիշեցնենք, որ սա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի մի մասն է` առանձնացված առանձին վարույթում:
Նախորդ նիստին փաստաբանները միանգամից մի քանի միջնորդություն էին ներկայացրել` դատախազներին, այդ թվում` գլխավոր դատախազին, գործից հեռացնելու մասին: Դատավորն արդեն հրապարակել է միջնորդությունների վերաբերյալ իր որոշումը. ինչպես և սպասվում էր, դատավոր Դանիբեկյանը մերժել է բոլոր միջնորդությունները, տեղեկացնում է News.am-ը: