Արմեն Գևորգյան. Հայաստանի իշխանությունները բանակը մեղավոր «նշանակեցին» պարտված պատերազմում

Ամբողջ գործընթացը հրեշավոր ծրագրի կարևոր օղակն է: Այս մասին փետրվարի 2-ին ընթացող նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի պահանջով:

Գևորգյանը հայտարարեց, որ «ամբողջ գործընթացը հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հրեշավոր ծրագրի կարևոր օղակը և անցյալը վարկաբեկելու փորձ է»: Այդ պահին դատավորն ընդհատեց նրա ելույթը` խնդրելով նիստը քաղաքական գործընթացի չվերածել:

«Ծրագրի հիմնական մասը բանակը որպես գլխավոր մեղավոր «նշանակելն» է...», - շարունակեց Գևորգյանը, ինչից հետո դատավորը կրկին միջամտեց: Ինչ-որ ժամանակ Գևորգյանը և դատավորը միաժամանակ էին խոսում: Արդյունքում, դատավորը թույլ տվեց նրան արտահայտվել միջնորդության վերաբերյալ և խնդրեց այլ տեղում քաղաքական հայտարարություններ անել. դատարանը քաղաքական հարցերով չի զբաղվում:

Այդպես էլ արտահայտվելու հնարավորություն չստանալով` Արմեն Գևորգյանը դատարանն անօրինական անվանեց և հրաժարվեց խոսել:

Կարճ դադարից հետո Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը բողոքարկեց դատավորի գործողությունները` նշելով, որ արդյունքում հանդիպման մասնակիցները չլսեցին Արմեն Գևորգյանի դիրքորոշումը: Արդյունքում, մյուս ամբաստանյալների պաշտպանությունը ևս զրկված է իրենց գիծը արդյունավետ կառուցելու հնարավորությունից: Հաշվի առնելովգործընկերոջ կողմից թվարկված դատավորի ինքնաբացարկի պատճառները` Պողոսյանը նշեց, որ դատավոր Դանիբեկյանը չի կարող օբյեկտիվ և անկողմնակալ լինել Արմեն Գեըորգյանի նկատմամբ: Այդ կապակցությամբ Պողոսյանը օրինակներ բերեց իր սեփական պրակտիկայից, երբ դատավորները, իրենց օբյեկտիվության կապակցությամբ հիմնավոր կասկածներ հարուցող հանգամանքների ճնշման տակ, ինքնաբացարկ են հայտնել:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն իր խոսքը սկսեց տեխնիկական խնդրի մասին հիշատակումից` բոլոր ամբաստանյալների և պաշտպանական կողմի համար մի բարձրախոս է, ինչը հաճախ չլսվելու պատճառ է դառնում: Ի դեպ, փաստաբանն այս հանգամանքը կողմնակալ վերաբերմունքի դրսևորումներից մեկն անվանեց: «Ես գլխի եմ ընկնում այն մասին, ինչ ուզում էր ասել Արմեն Գևորգյանը, կարծում եմ` Դուք ևս: Բայց Դուք թույլ չտվեցիք նրան արտահայտվել և ցույց տալ իր կապն այս գործի հետ: Դուք իսկապես սուբյեկտիվ եք»,- ասաց փաստաբանը, տեղեկացնում է News.am:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նույնպես աջակցեցին իրենց գործընկերոջը:

Փաստաբանների հայտարարություններից հետո դատավոր Դանիբեկյանն Արմեն Գևորգյանին երկրորդ անգամ խոսելու հնարավորություն տվեց: Նա հրաժարվեց՝ հայտարարելով, որ գործ չունի այս դատարանի հետ: