«Հայրենիքի փրկության շարժման» կոչով բողոքի ակցիա ԱԺ-ի (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

«Հայրենիքի փրկության շարժման» կոչով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը, տեղեկացնում է News.am-ը:

 

Ավելի վաղ շարժումը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր. «Փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին բոլորս՝ Ազգային ժողովի շենքի մոտ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:

Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»: