190 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 167 421

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 190-ով և դարձել 167 421։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 855 մարդ, կատարվել է 654 494 թեստավորում (+2 580), առողջացել են վարակվածներից 158 693-ը (+358)։ Գրանցվել է մահվան 3 096 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5-ով և դարձել 777, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։