Բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում ավարտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի շենքի դիմացից երթով դեպի կառավարության շենք շարժվող մասնակիցների ակցիան Հանրապետության հրապարակում ավարտվեց։

 

Նշենք, որ ԱԺ-ի դիմաց ակցիայի մասնակիցները աթարով լցված ուսապարկեր էին բերել, որոնք նետել են ԱԺ դարպասներից ներս։

Բացի այդ, նրանք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի և ադրբեջանական անձնագրի պատկերներով թղթեր են նետել Ազգային ժողովի շենքի մոտ։

Նշենք, որ այս ակցիայի ընթացքում կան բերման ենթարկված քաղաքացիներ, որոնց թվում է նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է News.am։