2021-02-03 16:43
Լրատվական գործակալություններ
0
ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիները ո՞ր դեպքում կարող են մուտք գործել Վրաստան
Հայկական մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում, ՀՀ արտգործնախարարությունն այդ առնչությամբ պարզաբանում է տարածել։
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ–ն շեշտում է` ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։