Գեղամ Նազարյան․ Հայկական Նյուրնբերգը անպայման տեղի է ունենալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնողին թվում է, թե զոհված զինծառայողների ծնողները աստիճանաբար կլռեն, կհաշտվեն իրականության հետ, ժողովուրդը կհաշտվի Շուշիի կորստի հետ, ապա ես ասում եմ՝ չի լինելու այդպես: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

 

«Որքան ուշացնեք հրաժարականը, այնքան ատելությունն ավելի ու ավելի է մեծանալու, այնքան խնդիրը հանգիստ լուծելու տարբերակները նվազելու են:

Հայկական Նյուրնբերգը անպայման տեղի է ունենալու և ես Նիկոլին ու Աննային կոչ եմ անում օր առաջ պատրաստվեն այդ դատավարությանը, իրենք նախաձեռնեն, որ դա օր առաջ լինի: Որովհետև նրանք սպանեցին իմ Աբգարին, մեր աբգարներին, բայց ես ուզում եմ, որ նրանց երեխաներն ապրեն հանգիստ, տեղեկացնում է News.am: