Մոսկվա-Երևան ուղղությամբ շաբաթական 4 չվերթ կիրականացվի

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը փաստաթղթեր է ստորագրել մի շարք երկրների հետ երկաթուղային և օդային հաղորդակցության վերականգնման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` որոշվել է 2021 թվականի փետրվարի 15-ից վերսկսել Հայաստանի հետ միջազգային օդային հաղորդակցությունը (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ), տեղեկացնում է Sputnik Armenia ։