2021-02-04 09:30
Լրատվական գործակալություններ
Ռուսական «Ազիմուտը» սկսում է Մինվոդի-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները
Ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերությունը փետրվարի 16-ից կսկսի չվերթեր իրականացնել Միներալնիե Վոդիից դեպի Երևան: Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
««Azimut» ավիաընկերությունը շարունակում է զարգացնել «Միներալնիե Վոդի» օդանավակայանի երթուղային ցանցը: 2021 թվականի փետրվարի 16-ից ավիափոխադրողը կսկսի չվերթեր իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Թռիչքներն իրականացվելու են ամեն շաբաթ: Մեկնումը Միներալնիե Վոդիից նախատեսվում է առավոտյան 11։30-ին, վայրէջքը Երևանում` 12։40-ին: Երևանից մեկնումը նախանշված է տեղական ժամանակով 13.40-ին, վայրէջքը «Միներալնիե Վոդի» օդանավակայանում` 14։50-ին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: