Աշխարհի ամենահայտնի տեսարժանություններից մեկը պոկվել և ընկել է ծովը

Դուվրի սպիտակ ժայռերը, որոնք աշխարհի ամենահայտնի տեսարժանություններից մեկն են համարվում, կրկին սկսել են փլուզվել. ժայռից մի հսկայական կտոր պոկվել և ընկել է ծովը, գրում է Evening Standard-ը:

Հաղորդվում է, որ տեղի բնակիչ Դեյվիդ Ուոթերֆիլդին հաջողվել է իր բջջային հեռախոսով ֆիքսել ժայռի ընկնելու պահը: Տղամարդն իր շան հետ զբոսնում էր Սամֆիր Հոու զբոսայգում, երբ հանկարծ ուժեղ ճայթուն լսեց: «Դուք լսում եք դրա մասին, տեսնում բեկորները [ժայռերի], սակայն դա կենդանի տեսնելն իսկապես անմոռանալի էր»,- կիսվել է տղամարդը:

Բրիտանացի Ադամ Քլարքն այդ տեսանյութը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Կադրերում երևում է, թե ինչպես է ժայռի հսկայական կտոր ընկնում Լա Մանշը: Ցանցի օգտատերերը տպավորված էին կատարվածից և շտապեցին նանշել այս բնական երևույթի սիմվոլիզմը: «Ինչպիսի հումորի և հեգնանքի զգացում ունի բնությունը. Brexit-ից հետո Բրիտանիայի հայտնի ժայռերը սառցե ծով են դառնում», «Եվ սատկած ագռավ լոնդոնյան Թաուերում: Թագավորությունը դատապարտված է, ասում եմ ձեզ, դատապարտված»,- այսպես են օգտատերերը մեկնաբանել տեղի ունեցածը:

Գիտնականների խոսքով` Դուվրի սպիտակ ժայռերը վերջին 150 տարվա ընթացքում 10 անգամ ավելի հաճախ են պոկվում, քան նախորդ յոթ հազար տարվա ընթացքում: Ժայռերը ձևավորվել են մոտ 90 միլիոն տարի առաջ, կավճային կազմը, որը դրանց բնորոշ սպիտակ գույն է հաղորդում, հատկապես խոցելի է էրոզիայի և փլուզման նկատմամբ, տեղեկացնում է News.am: