158 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 167 726

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 158-ով և դարձել 167 726։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 488 մարդ (-149), կատարվել է 659 181 թեստավորում (+2 858), առողջացել են վարակվածներից 159 350-ը (+305)։ Գրանցվել է մահվան 3 109 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 779, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։