Պաշտպանության նախարարը հրաժարվեց պատասխանել հարցերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բոլոր հարցերի համար դիմեք Ալթունյանին, իսկ այդ բոլոր հարցերին ես կպատասխանեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

 

Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այն հայտարարություններին, թե մենք 30 տարի բանակ չենք ունեցել (նման հայտարարություն արել է իմքայլական Անուշ Բեղլոյանը), նախարարը պատասխան չի տվել:

Նախարարը չի պատասխանել նաև հարցին՝ նորմալ է համարում արդյո՞ք, որ Շուշիին Շուշա են անվանում (սրա հեղինակը ևս Անուշ Բեղլոյանն է):

Նախարարը չի պատասխանել նաև գերիների մասին հարցին, ինչպես նաև Արցախի ՊԲ-ն լուծարելու մասին խոսակցություններին, տեղեկացնում է News.am: