2021-02-05 13:35
Լրատվական գործակալություններ
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ընդունեց Արցախին առնչվող բանաձև
Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև: Այս մասին հայտնում են Չեխիայում ՀՀ դեսպանությունից:
«Բանաձևում ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։ Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: