Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում մի քանի ժամվա տարբերությամբ երկրորդ երկրաշարժն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԻՆ-ի՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ: