Հունաստանում կարանտինը կխստացնեն կորոնավիրուսի իրավիճակի վատթարացման պատճառով

Հունաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի համավարակի իրավիճակի վատթարացման պատճառով Աթենքում և Սալոնիկում, ինչպես նաև երկրի մյուս շրջաններում սահմանափակումների խստացման մասին, հայտնում է «ՄԿ»-ն:

Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիների պաշտպանության գործերով փոխնախարար Նիկոս Խարդալիասը, որը կառավարությունում պատասխանատու է ճգնաժամային իրավիճակների հետևանքների վերացման համար:

Փետրվարի 6-15-ը Ատիկա կենտրոնական մարզում (մայրաքաղաքը Աթենք) և Սալոնիկում 21:00-ից մինչև 05:00 փողոցներում և հանրային, ինչպես նաև անձնական տրանսպորտով մարդկանց տեղաշարժման արգելք է գործելու, հանգստյան օրերին պարետային ժամը մեկնարկելու է 18:00-ից և տևելու է մինչև 05:00: Մինչև փետրվարի 15-ը չեն աշխատելու լիցեյները, չնայած դպրոցներն ու մանկապարտեզները շարունակելու են գործել:

Փոխնախարարն ասել է, որ պրեֆեկտուրայից պրեֆեկտուրա տեղաշարժման արգելքը շարունակելու է գործել, տեղեկացնում է News.am: