Բորդո քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն

Շաբաթ՝ փետրվարի 6-ի առավոտյան, Ֆրանսիայի Բորդո քաղաքի կենտրոնում բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը: 

Ըստ հրապարակված կադրերի՝ պայթյունը վնասել է մերձակա կառույցների պատուհանները:

Արտակարգ դեպքի պատճառի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի արձագանքը զգացվել է ամբողջ Բորի փողոցում, որտեղ գտնվում է այն շենքը, որում գրանցել են պայթյունը:

AFP-ն, վկայակոչելով փրկարար ծառայություններին, իր հերթին հայտնում է, որ Բորդոյում պայթյունի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, երկուսը համարվում են անհետ կորած, տեղեկացնում է News.am: