Նիկո՛լ, որտե՞ղ են մեր երեխաները. քայլերթ Երևանում

«Ով քնած է, արթո՛ւն կացեք» վանկարկումներով մեկնարկեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման մասնակիցների քայլերթը։

Քայլերթը մեկնարկել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից՝ դեպի Հանրապետության Հրապարակ։

«Նիկո՛լ, որտե՞ղ են մեր երեխաները։ Նիկո՛լ, ո՞ւր են մեր հողերը, ո՞վ է քեզ թույլ տվել հանձնել այդ հողերը։ Տիգրանակերտը, Շուշին ինչու՞ հանձնվեց»,- քայլերթի ընթացքում ասում են ակցիայի մասնակիցները, ապա հավելում՝ հաղթանակը վերադարձնելու են։

Շարժման մասնակիցները գտնում են, որ անհնրաժեշտ է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները և համագործակցությունը, քանի որ ստեղծված իրավիճակում միակ ելքը դա է։

«Մենք պետք է միասին պայքարենք, պետք է Ռուսաստանի հետ պայքարենք, պետք է պայքարենք հանուն Հայաստանի վաղվա լավ օրվա։ Հանուն հզոր Հայաստաի, արթնացե՛ք»,- ասում են քաղաքացիները, տեղեկացնում է Panorama.am։