Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել ու հրապարակել համացանցում։

 

Հայերը միայնակ պայքարում են պանթյուրքիզմի դեմ և նրանց միակ «մեղքն» այն է, որ նրանք թուրք չեն։ 20-րդ դարի սկզբին, ձգտելով իրականացնել թուրքական մեծ կայսրության գաղափարը, Թուրքիան իրագործեց հույների, ասորիների և հայերի, ինչպես նաև եզդիների ցեղասպանությունը։ Այժմ էլ նա օգնեց Ադրբեջանին ռմբակոծել տները, հիվանդանոցներն ու տաճարները։ Այս մասին է բարձրաձայնում System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր Recognize Artsakh երգով։

«Նավթային փողերով կաշառելով ձեր առաջնորդներին և ձեր լրատվամիջոցներին, ձեռք բերելով ավելի լավ սպառազինություն՝ Ադրբեջանը հարված հասցրեց մեր քաղաքներին, տներին, երեխաներին։ Թուրք դիկտատորն իր ադրբեջանցի գործընկերոջն օգնել է ողջ աշխարհի զինամթերքով և ահաբեկիչներով՝ հայ բնակչության էթնիկ զտումներ իրականացնելու համար»,–ասվում է Թանկյանի տեսահոլովակում։

Նա ասում է, որ Ադրբեջանը պատերազմ էր ուղարկում իր երկրի ազգային փոքրամասնություններին՝ լեզգիներին և թալիշներին, որպեսզի ազատվի անցանկալի ժողովուրդներից և հնարավորինս քիչ թուրքական արյուն թափվի։

«Մենք պայքարում ենք հանուն մեր երեխաների, Արցախի և ամբողջ աշխարհի ապագայի, ընդդեմ ցեղասպանության և ահաբեկչության։ Մենք միայն մի փոքր կղզյակ ենք այս քաոսի ծովում։ Մեզանից հետո նրանք կգան նաև դեպի ձեզ։ Այդ պատճառով բարձրացրեք ձեր դրոշը Հայաստանի դրոշի կողքին, ցույց տվեք բոլորին, որ դուք դեմ եք անարդարությանը», - ասվում է տեսանյութում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։