ՀԿԵ․ ՉԵՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԵՐԵՎԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԳՆԱՑՔՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երևանից և 11:55-ին՝ Գյումրիից:

«Հարգելի ուղեվորներ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երևանից և 11:55-ին՝ Գյումրիից:

Տվյալ երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:

Основная тема:
Теги: