2021-02-08 09:22
Լրատվական գործակալություններ
Բայդեն․ ԱՄՆ-ն չի չեղարկի պատժամիջոցները, քանի դեռ Իրանը չի դադարել ուրանի հարստացումը
ԱՄՆ նախագահ Ջա Բայդենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի չեղարկի պատժամիջոցները, քանի դեռ Իրանը չի դադարել ուրանի հարստացումը:
«Արդյո՞ք ԱՄՆ-ը կչեղարկի պատժամիջոցները նախ այն նպատակով, որ վերադարձնի Իրանին բանակցությունների սեղանի շուրջ»,-ԱՄՆ նախագահին հարցրել է CBS-ի երեկոյան լուրերի հաղորդավարուհի Նորա Օ’Դոնելը:
«Ոչ»,-պատասխանել է ԱՄՆ նախագահը:
«Նրանք պետք է սկսեն ուրանի հարստացումը դադարեցնելո՞ւց»,-հարցրել է հաղորդավարուհին:
Ջո Բայդենը գլխով հաստատել է, տեղեկացնում է News.am-ը: