Աշոտյան․ Այս պահին մեզ համար հերթական գաղտնի գործարքն է հյուսվում դավաճան կառավարության կողմից

Եվ այսպես, ֆիքսենք, որ այս պահին մեզ համար հերթական գաղտնի գործարքն է հյուսվում դավաճան կառավարության կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է News.am:

«Թեպետ կիրակի երեկո է, մի կարևոր բան հիշեցնեմ։

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հունվարի 30-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին կոմունիկացիաների բացման համար ստեղծել փորձագիտական ենթախմբեր, մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել դրանց ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել ենթախմբի առաջին նիստերը։

Այսօր արդեն ամսի 7-ն է և հայ ժողովուրդը տեղեկացված չէ, թե իր կենսական շահերին վերաբերող հարցերով արդյո՞ք հանդիպումները տեղի են ունեցել թե ոչ, ի՞նչ է քննարկվել այդ նիստերին, ի՞նչ է որոշվել արդյունքում։

Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 5-ին երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները, որի հաղորդագրությունը թեպետ չի շոշափել կոմունիկացիաների հարցը, բայց վստահ եմ, որ նման քննարկում նույնպես եղել է։

և այսպես, ֆիքսենք, որ այս պահին մեզ համար հերթական գաղտնի գործարքն է հյուսվում դավաճան կառավարության կողմից։

Խնդրում եմ լրագրողներին վաղը քրքրել պատասխանատու փոխվիժվածքին և վիժվածքի կողմից փետրվարի 4-ին ստեղծված աշխատանքային խմբի անդամներին, որոնց անունները կգտնեք մեկնաբանության մեջ»։