89 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 168 177

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 89-ով և դարձել 168 177։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 395 մարդ (-77), կատարվել է 666 195 թեստավորում (+1 870), առողջացել են վարակվածներից 159 876-ը (+156)։ Գրանցվել է մահվան 3 123 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով ու դարձել 783, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։