Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազարյանը։

«2021 թվականի հունվարի 28-ին ոստիկանության մի շարք ծառայողների կողմից իմ հանդեպ իրականացված ապօրինի գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու, ենթադրյալ հանցագործության և կարգապահական նորմերի խախտումների դեպքերը քննելու և բացահայտելու, իմ օրինական իրավունքները պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով՝ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ծառայողական քննություն անցկացնելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին և կատարվածի վերաբերյալ դիմում-բողոք եմ ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»,- գրել է Ղազարյանը, տեղեկացնում է Փաստինֆո։