Սուրեն Պապիկյանն արձագանքում է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է` հանրությունը շատ շուտով կզգա պետության համար կարևոր փոփոխություններ, տեղեկացնում է Azatutyun.am:

Հարց է հնչել, թե երբ է շահագործվելու Կապանի օդանավակայանը, որը գտնվում է ադրբեջանական կողմի դիտակետի ներքո: Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս պահին գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է` հասկանալու, թե ինչ ժամկետներում և ինչ ձևով պետք է անվտանգ իրականացվի օդանավակայանի շահագործումը

Իշխող կուսակցության ներկայացուցիչը նաև հայտարարեց. «Իհարկե, կապրեմ թե Արցախում, թե Սյունիքում, ես չեմ խորշում դրանից, հասկանում եմ նաև, թե ինչ մարտահրավերներ կան, բայց ամեն կերպ դա կապել մեր իշխանության հետ ես համաձայն չեմ, այո, այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր օրոք, բայց խնդրին ու խնդրի տրամաբանական շարունակությանն ու այսօրվա իրողությանը պետք է նայել երկարաժամկետ ու պատճառահետևանքային կապերով»: