Զինվորների աճյունների որոնման աշխատանքները կրկին դադարեցվել են

Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները:

«Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 8-ի դրությամբ` որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 1 367 զինվորի աճյուն է հայտնաբերվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։