Բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ

Ժամը 9-ի դրությամբ, Էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից, առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:

«Ցավոք, ի վնաս պետականությանը, ՀՀ Ոստիկանությունը շարունակում է ծառայել, որպես գործող իշխանությունների ձեռքի խաղալիք և նրանց հանցավոր գործունեության երաշխավոր»,- ասված է Միության հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։