123 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 168 300

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 123-ով և դարձել 168 300։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 221 մարդ (-174), կատարվել է 668 464 թեստավորում (+2 269), առողջացել են վարակվածներից 160 169-ը (+293)։ Գրանցվել է մահվան 3 126 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 784, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։