Հայաստանի խորհրդարանը Վճռաբեկ դատարանի նոր նախագահ է ընտրել

Ավարտվել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը այս պաշտոնում առաջադրել էր Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:

Պատգամավորները 102 «կողմ» ձայնով պաշտպանել են Թադևոսյանի թեկնածությունը, նրան «դեմ» է արտահայտվել միայն 1 պատգամավոր, տեղեկացնում է News.am: