Բաքվից գերիների հերթական խումբը կժամանի Երևան

Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան: Այս մասին հաղորդում է 168am-ը։

Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը՝ չցանկանալով ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու։

«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:

Կայքի փոխանցմամբ՝ բացի գերեվարվածների հարազատներից, այնտեղ նաև զինվորականներ և ոստիկաններ կան, տեղեկացնում է News.am: